Old Navy-ն 30 մլն դոլար արժողությամբ հագուստ կնվիրաբերի կարիքավոր ընտանիքներին

23:11   13 մայիսի, 2020

Ամերիկյան Old Navy ապրանքանիշը, որը մտնում է Gap Inc. ընկերությունների խմբի մեջ, կորոնավիրուսի համաճարակից տուժած ընտանիքներին կնվիրաբերի 30 մլն. դոլարի հագուստ։

Ընկերությունն իրերը կուղարկի մի քանի բարեգործական կազմակերպությունների, որոնք կօգնեն նրանց տարածել կարիքավորների շրջանում։ Բացի այդ, Old Navy-ն 50 հազար բազմակի պաշտպանիչ դիմակներ կտրամադրի Boys & Girls Clubs of America ոչ առեւտրային կազմակերպությանը, որն օգնում է անապահով ընտանիքներին՝ պանդեմիայի ժամանակ անձնական պաշտպանության միջոցների պակասով:



© NEWS.am STYLE