Իսրայելական դիետա

14:02   24 մայիսի, 2020

Մարսողական համակարգի աշխատանքը կարգավորող, օրգանիզմը մաքրող այս մեթոդը մշակել են իսրայելցի դիետոլոգները։ Իսկ ո՞րն է դա։

Ամեն օր՝

Սոված վիճակում հարկավոր է մեկ թեյի կամ ճաշի գդալ ձիթապտղի յուղ խմել։

15 րոպե անց պետք է մեկ բաժակ կեֆիր կամ յուգուրտ ըմպել:

Նախաճաշ. հնդկաձավար կամ վարսակաշիլա, մեկ բաժին աղցան, եգիպտացորեն, ոլոռ, (ձու՝ մեկ օր անց), առանց շաքարի թեյ (նախընտրելի է կանաչ)։

Լանչ. 200-300գր. միրգ

Ճաշ. Բանջարեղենով աղցան, բորշչ կամ բանջարեղենային ապուր, խաշած միս կամ ձուկ, մեկ կտոր սեւ հաց, եփած խնձոր։

Կեսօրյա ճաշ: 300գր. միրգ

Ընթրիք: Մեկ բաժակ կեֆիր կամ յոգուրտ, մրգային խառնուրդ։

Մրգային խառնուրդ պատրաստելու համար հարկավոր է թզի. ծիրանի, սալորի  չրերը խառնել նույն քանակությամբ ընկույզի մեջ։ Կարելի է նաեւ թեյ կամ հյութ խմել։

 

Աղբյուրը՝ pohydeemvmeste.ru

 



© NEWS.am STYLE