Արտահայտություններ, որոնք բարկացնում են կանանց

22:14   16 մայիսի, 2020

Հարգելի տղամարդիկ, մեծ ուշադրությամբ կարդացեք այս հոդվածը։ Ձեզ ենք ներկայացնում այն արտահայտություններ, որոնք իսկապես բարկացնում են կանանց։

1. «Թուլացիր»

Նա ցանկանում է ասել. «Օ՜, սիրելիս, այդքան մի անհանգստացիր։ Սա այնքան էլ մեծ խնդիր չէ»։

Ինչպես է կինը հասկանում դա. «Գրողը տանի, գժվել ես»

Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. նշանակություն չունի, արդյոք ձեր խոսքում թաքնված ենթատեքստեր կան, թե ոչ։ Այն ասես կրակին յուղ լցնի։

Հոմանիշ. «Խորը շնչիր».

2. «Խելագարվել ես»

Նա ցանկանում է ասել. «Դու շատ անտրամաբանական քայլեր ես անում»

Ինչպես է կինը հասկանում դա: «Քո ասածը բացարձակ հիմարություն է»

Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. Կանայք երբեք իրենց խելագար չեն համարում։

Հոմանիշ. «Քո խոսքերը անտրամաբանական են»։

3. «Իմ նախկին ընկերուհին այդպես չէր վարվում»

Նա ցանկանում է ասել. «Իմ նախկին ընկերուհին անգամ չէր մտածել դրա մասին»

Ինչպես է կինը հասկանում դա. «Նա ցանկանում է լքել ինձ»։

Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. սա գոտկատեղից ներքեւ հարված է. խուսափեք այս արտահայտությունը կառելուց։

Հոմանիշ. «Սա տարօրինակ է։ Ես զարմացած ու հիացած եմ»։

4. «Դու լուն ուղտ ես դարձնում»

Նա ցանկանում է ասել. «Դա այնքան էլ կարեւոր չէ»։

Ինչպես է կինը հասկանում դա. «Ես թքած ունեմ դրա վրա»։

Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. սա մտահոգություն է առաջացնում կնոջ մոտ։ 

Հոմանիշ. «Դա կարեւոր չէ»։

5. «Դու տարօրինակ ես»

Նա ցանկանում է ասել. «Քո մտքերն այնքան էլ տրամաբանական չեն»։

Ինչպես է կինը հասկանում դա. «Դու անիմաստ խնդիրներ ես ստեղծում»։

Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. սա ապացուցում է, որ կինը խելագարվել է: 

Հոմանիշ. «Դա ճիշտ չէ».

6. «Դու զվարճալի ես»

Նա ցանկանում է ասել. «Դու հիանալի տեսք ունես»։

Ինչպես է կինը հասկանում դա. «Դու սարսափելի տեսք ունես»։

Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. Ասեք այն, ինչ կինը ցանկանում է լսել։

Հոմանիշ. «Զիլ է».

7. «Կարեւոր չէ»

Նա ցանկանում է ասել. «Դու ճիշտ ես».

Ինչպես է կինը հասկանում դա. «Ես չեմ պատրաստվում ժամանակս անիմաստ ծախսեմ քեզ հետ խոսելով»

Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը . սա բավականին վիրավորական է կնոջ համար։

Հոմանիշ. «Ամեն ինչ լավ է»։

8. «Ես խելագար չեմ»

Նա ցանկանում է ասել. «Ես խելագար չեմ, եւ վերջ»։

Ինչպես է կինը հասկանում դա. «Ես խմած եմ, ու դու չես ցանկանում լսել իմ հոգին»։

Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. կինը շատ լավ հասկանում է, որ դուք խմած եք։

Հոմանիշ. «Ամեն ինչ լավ է»։

9. «Նույն տեսքն ունես»

Նա ցանկանում է ասել. «սա լավագույն սանրվածքն է, որը ես երբեւէ տեսել եմ»։

Ինչպես է կինը հասկանում դա. «Դու 200 դոլար ես ծախսել այս սանրվածքի համար»։

Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը: Մի ստեք կանանց։ Նրանք միանգամից հասկանում են դա։

Հոմանիշ. «Փոփոխություն չնկատեցի»։

10. «Հիվա՞նդ ես»

Նա ցանկանում է ասել. «Ես անհանգստանում եմ քո առողջության համար»

Ինչպես է կինը հասկանում դա. «Դու սարսափելի տեսք ունես»։

Ինչու չպետք է օգտագործել այս արտահայտությունը. Դուք ամաչեցնում եք կանանց։

Հոմանիշ. «Հոգնե՞լ ես»

11. «Դու մեծ հետույք ունես»

Նա ցանկանում է ասել. «Ինձ դուր է գալիս քո հետույքը»։

Ինչպես է կինը հասկանում դա. «Դու պետք է ազատվես ավելորդ կիլոգրամներից»

Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. «Սա հաճոյախոսություն չի համարվում: Ձեր միտքը ուղիղ եւ գեղեցիկ շարադրեք։

Հոմանիշ. «Հմայիչ ես».

12. «Ամեն ինչ կարգին է, ոչ մեկը ոչինչ չի նկատի»

Նա ցանկանում է ասել. «Ես անգամ չեմ տեսնում այդ կնճիռը».

Ինչպես է կինը հասկանում դա. «Ես նկատել եմ քո կնճիռները»։

Ինչու չպետք է օգտագործել այս արտահայտությունը. կանանց կարծում են, որ նրանց հաջողվում է թաքցնել իրենց թերությունները։

Հոմանիշ. «Դու էլ ես այն տեսնում»։

13. «Ես ուզում եմ միայնակ մնալ»

Նա ցանկանում է ասել. «Ես այժմ շատ զբաղված եմ, ու ինձ կենտրոնանալ է հարկավոր»։  

Ինչպես է կինը հասկանում դա. «Դու խեղդում ու ճնշում ես ինձ»։

Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. դիմադրությունն ավելի մեծ է լինում, իսկ արդյունքը՝ բացասական։

Հոմանիշ. «Ինձ մի քիչ ժամանակ է հարկավոր»։

14. «…Ինչու՞ ես ընկերություն անում նրա հետ»

Նա ցանկանում է ասել. «Ինչու՞ ես ժամանակ հատկացնում անարժան մարդկանց»։

Ինչպես է կինը հասկանում դա. «Դու չես ճանաչում քո ընկերուհիներին»։

Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. կանայք նույնպես պետք է ընկերներ ունենա՝ թեկուզ վերջիններս դու չգան տղամարդուն։

Հոմանիշ. «Ինչու՞ ես նրա հետ շփվում».


Ashley Fern
14 ‘Innocent’ Things Guys Say That Make
Their Girlfriends Explode via Клубер



© NEWS.am STYLE