Կատարյալ մարդու կյանքի կոդեքսը

22:07   17 մայիսի, 2020

Կատարելությունը բավականին հարաբերական հասկացություն է, իսկ կատարյալ մարդը գոյություն ունի միայն մեր մտքերում։ Այսպիսով, կերտում ենք իդեալական կերպար...

Փորձիր մարդկանցից չկառչել։ Հենց այս ժամանակ դու կհասկանաս նրանց դերն ու կարեւորությունը քո կյանքում։

Եթե միաժամանակ սիրում ես երկու մարդու, ընտրիր երկրորդին։ Եթե առաջին սիրեիր, ապա երկրորդը քո կյանքում չէր հայտնվի։

Ուրիշների կարծիքը քո մասին չպետք է մտահոգի քեզ։

Այն մարդիկ, ովքեր ներել ու հանդուրժել են քեզ, բավականին անսպասելի ու հավերժ հեռանում են։

Հոգ չէ, որ ընկերներ չունես։ Բայց մեծ չարիք է, որ նրանք կեղծ են ու ծախված։

Քիչ խոսիր քո հետագա անելիքների մասին։

Երբեք մի ներիր դավաճանությունը։ Ցանկացած դավանություն համեմատություն է, ավելի լավը գտնելու ձգտում։ Նա, ով ավելին է փնտրում, երբեք չի գնահատի այն, ինչ ունի...

Մարդն 80%-ով կազմված է ջրից։ Եթե նա երազանքներ, նպատակներ չունի, ուրեմն պարզապես ուղղահայաց ջրակույտ է։

Մի արհամարհիր նրանց, ովքեր ցանկանում են տեղ ունենալ քո կյանքում։ Միգուցե, նրանք լինեն այն եզակիները, ովքեր ձեր կողքին կմնան դժվարին պահին։

Մարդկանց վերաբերիր այնպես, ինչպես ուզում ես։ Քանի որ նրանց վերաբերմունքը քո նկատմամբ երբեք նույնը չի լինում։


Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE