Աննա Սեդոկովան եւ Varda-ն Մոնակոն լքել են ռուս մարմնավաճառների պատճառով

16:14   15 օգոստոսի, 2013

Աննա Սեդոկովան եւ Varda-ն արձակուրդի մի մասն անցկացրել են Ֆրանսիայում եւ Իսպանիայում: Այնուհետեւ երեք-չորս օրով վերադարձել են Ուկրաինա, որտեղ Վարդանուշը նկարահանվել է ամսագրի համար, Աննան`էրոտիկ, թեժ տեսահոլովակում:

Աղջիկները կրկին արձակուրդ են մեկնել: Երկու ընկերուհիները Մոնակո էին մեկնել, սակայն հապճեպ լքել էին այն:


Պարզվում է, որ այս տարի Մոնակո մեծ թվով «գիշերային թիթեռնիկներ» են մեկնել Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Սեդոկովային եւ Varda-ին դուր չի եկել մթնոլորտը եւ նրանք գնացել են Սեն-Տրոպե:

Ավելի վաղ Կիեւում ավարտվել են Աննա Սեդոկովայի “Մեր միջեւ” տեսահոլովակի նկարահանումները: Ռեժիսոր Եվգենի Թիմոխինը երգչուհու եւ նրա խաղընկերոջ առջեւ բարդ խնդիր է դրել. նրանք իրենց պարում այնպիսի կիրք պետք է արտահայտեին, որպեսզի հանդիսատեսի շունչը կտրվեր:

«Ցանկացած կին պետք է ձգտի սեքսուալ լինել: Հուսով եմ, որ դրանով կքաջալերեմ իմ երկրպագուներին: Ես շատ ուրախ եմ, որ “Մեր միջեւ” տեսահոլովակը հենց Եվգենի Թիմոխինն է նկարահանել: Նա ամենաարտառոց ուկրաինացի քլիփմեյքերներից է:Ժամանակին ես եւ Ժենյան նույն համալսարանում ենք սովորել, իսկ այժմ միասին աշխատելու հնարավորություն ենք ստացել: Հաճելի է նաեւ, որ շատ տարիներ անց մենք կրկին հոլովակ ենք նկարահանել Կիեւում՝ իմ հարազատ քաղաքում», - կիսվել է Աննա Սեդոկովան հոլովակից ստացած իր տպավորություններով:




© NEWS.am STYLE