«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղը մասնակցել է «Marie Claire» ամսագրի նուրբ ֆոտոշարքին (ֆոտո)

13:12   14 մայիսի, 2020

Հոլիվուդի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ Դակոտա Ջոնսոնը, մասնակցել է «Marie Claire» ամսագրի սեքսուալ ֆոտոշարքին։ Դերասանուհին լուսանկարվել է ռետրո ոճում՝ էրոտիկ կերպարներում։

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղը կանացի, բաց կապույտ գույնի բլուզ է կրել եւ շորտ։ Ցանցկեն զուգագուպլան կերպարն առավել հանդուգն է դարձրել։

Ջոնսոնը լուսանկարվել է նաեւ բեժ գույնի տոպով, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Նուրբ դիմագծերն ընդգծել է թեթեւ դիմահարդարումը։

Վառ կարդերից մեկում Դակոտան անկեղծ, բաց կապույտ գույնի զգեստ է կրում, նրա կերպարին գրավչություն է հաղորդում նաեւ այն փաստը, որ դերասանուհին ներքնազգեստ չի կրել։ Դերասանուհու նուրբ զգեստը ոճաբանները հաջողությամբ համադրել են երկար ձեռնոցների հետ։

Շապիկի համար Ջոնսոնը լուսանկարվել է անկողնում։ Նա 60-ականների ոճով յուրօրինակ զգեստ է կրել։



© NEWS.am STYLE