Ռոբերտ Պատինսոնը չի պատրաստվում հանուն Բեթմենի մկանների սպորտով զբաղվել

15:11   14 մայիսի, 2020

Բրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնը «GQ» ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ չի պատրաստվում սպորտով զբաղվել հանուն մկանների Բեթմենի դերում։

Դերսանը պարբերականի լրագրողների հետ զրուցել է՝ Լոնդոնում գտնվելով կարանտինի պայմաններում։ Երբ սահմանափակումներ են մտցվել, նա նկարահանվում էր ՄԵթ Ռիվզի նոր ֆիլմում։ Հարցին՝ արդյոք նա պահպանում է մարզավիճակը, Պատինսոնը պատասխանել է, որ արհամարհում է իր մարզչի հրահանգները, քանի որ չի ցանկանում «բոլորի համար վատ օրինակ ծառայել»։ «1970-ականներին դա ոչ ոք չի արել»,- ասել է նա։

 Պատինսոնը հայտնել է, որ մարզիչն իրեն խնդրել է ինքնամեկուսացման ընթացքում Bosu գնդակն օգտագործել մարզումների համար, սակայն ինքը «գրեթե ոչինչ չի անում»։ Դերասանը հստակեցրել է, որ խստորեն հետեւում է սննդակարգին, որը ներառում է պրոտենիային փոշով վարսակի վաթիլներ եւ պղպեղով թունա ձուկ…

Դժվար է գտնել մարդու, որն ավելի կհամապատասխանի ինքնամեկուսացմանը, քան Ռոբերտ Պատինսոնը, գրում է պարբերականը։ Դերասանը, որը մայիսին 34 տարեկան է դարձել, ամբողջ կյանքում փորձում է մեկուսանալ արտաքին աշխարհից։ Ամբողջ ընթացքում, երբ նա չի աշխատում, նա ձգտում է թաքնվել բոլորից եւ առաջինը պապարացիներից։

«Ես հասկացա, որ բոլորն անպատրաստ էին այս իրավիճակին եւ ինքնամեկուսացման ընթացքում իրենց շատ խոցելի են զգում։ Դա զարմանալի է»,- նշել է Ռոբերտը։ Բեթմենի մասին նոր ժապավենի համաշխարհային պրեմիերան ծրագրված է 2021թ.-ի հոկտեմբերի 1-ին։

Աղբյուրը՝ GQ, «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE