«Արեւոտ». Էմմիի լուսանկարը

23:39   14 մայիսի, 2020

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը մոխրագույն շապիկ է կրում, դեղին տաբատ։ Էմմին արձակել է մազերը եւ շպարված չէ։ Երգչուհին կադրերը չի մեկնաբանել, միայն նշել է, որ դրանք արվել են Կալիֆոռնիայում. ամուսնությունից հետո Էմմին ԱՄՆ-ում է ապրում։ Հետեւորդները գնահատել են կադրերն ու հաճոյախոսություններ գրել. «Արեւոտ»։

Օրեր առաջ Էմմին արխիվային լուսանկար էր հրապարակել։ Կադրերում պատկերված էր երգչուհու մայրիկը՝ Նադեժդա Սարգսյանը։ Հրապարակումներին կից նա գրել է․ «Գոնե մեկ անգամ ասեի, որ ամենագեղեցիկն ես», «Եթե դու ինձ հասկանում ես, ուրեմն մենք նույն իրավիճակում ենք», «Դու կրակ ես», «Իմ հոգատար»։ Հրապարակումները նվիրված են Մայրերի օրվան։



© NEWS.am STYLE