Քեյթ Բլանշեթը նշում է 51-ամյակը. դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք կհետաքրքրացնեն ձեր ժամանցը

20:35   14 մայիսի, 2020

Ավստրալական ծագում ունեցող հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Բլանշեթն այսօր՝ մայիսի 14-ին, նշում է ծննդյան 51-ամյակը:

Դերասանուհին հաջողության է հասել մի շարք հայտնի ֆիլմերի շնորհիվ, որոնցից են՝ «Մատանիների տիրակալը», «Ավիատոր», «Սկանդալային օրագիրը», «Ժասմին», «Քերոլ» եւ այլն:

Իր դերասանական կարիերայի ընթացքում Բլանշեթը նկարահանվել է ավելի, քան 40 ժապավեններում, խաղացել մոտ 20 ներկայացումներում: Դերասանուհին նվաճել է ոլորտի ամենահեղինակավոր մրցանակները.  երկու անգամ արժանացել է «Օսկարի», երեքական BAFTA եւ «Ոսկե գլուբուս» մրցանակների:

Արտասովոր արտաքինի շնորհիվ Բլանշեթին հաջողվում է կերտել ամենատարբեր կերպարները ու միշտ լինել յուրահատուկ ու հետաքրքիր:

Առանձնացրել ենք դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնց շնորհիվ կարող եք հեքիաթային, ֆանտաստիկ կամ էլ դրամատիկ դարձնել ձեր ժամանցը:

«Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»/The Curious Case of Benjamin Button

«Էլիզաբեթ»/Elizabeth

«Ինդիանա Ջոնսն ու բյուրեղյա գանգի թագավորությունը»/Indiana Jones And The Kingdom Of The Crystal Skull

«Մոխրոտը»/Cinderella

«Օուշենի 8 ընկերուհիները»/Ocean’s 8

Լուսանկարը՝ Steven Chee



© NEWS.am STYLE