«Հարկավո՞ր է ավելի նիհարել». Ադելը չափից շատ է տարվել ավելորդ քաշի դեմ պայքարով

14:11   15 մայիսի, 2020

Ադելի զարմանալի նիհարելը երկրպագուների շրջանում բազմաթիվ վեճեր ու խոսակցություններ է առաջացրել երգչուհու հոգեբանական վիճակի մասին։ Արտասահմանյան լրատվամիջոցները, վկայակոչելով բոլոր հնարավոր մասնագետներին, գրում էին, թե որքան է Ադելն ադեկվատ, որն ազատվել է մի քանի տասնյակ կիլոգրամից։

Բացի այդ՝ դատելով Daily Mail-ի վերջին հրապարակումից՝ նա մտադիր չէ կանգ առնել այս արդյունքի վրա. պարբերականը լուսանկար է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես է 32-ամյա աստղը գնում հերթական մարզմանը։ Նույնիսկ հիմա՝ կարանտինի շրջանում։

Ի դեպ, Ադելը սկսել է նիհարել ամուսնուց բաժանվելուց անմիջապես հետո։ Շատ պարբերականներ գրում էին, որ երգչուհին ավելորդ կիլոգրամներից ազատվելու որոշում է կայացրել հանուն որդու. նա ցանկանում է առողջ մայր լինել եւ խնդիրներ չունենալ ճարպակալման պատճառով։

Բացի այդ՝ նա ուզեցել է ցանկալի լինել որպես կին։ Ամեն դեպքում, իսայդերը Heat պարբերականին հայտնել է, որ երգչուհին հսկայական գումարներ է ծախսում նոր զգեստների վրա։ «Նա տանը դեֆիլերներ է կազմակերպում, իրեն նայում հայելու մեջ ու եզրահանգում անում՝ հարկավոր է ավելի նիհարել»,- հայտնում է պարբերականը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily Mail, Heat,

Getty Images, Stoianov-Spot/Backgrid, Instagram



© NEWS.am STYLE