Հղի Քեթի Փերիի ֆոտոշարքի նոր կադրերը

12:12   15 մայիսի, 2020

35-ամյա Քեթի Փերիի հղիությունը նրա ստեղծագործության համար բավական արդյունավետ ժամանակ է դարձել։ Երգչուհին այժմ պատրաստվում է մայր դառնալ, եւ օգոստոսի 14-ին կթողարկվի նրա նոր ալբոմը։ Իսկ այսօր կթողարկվի նրա «Daisies» սինգլը։ Պրեմիերայից առաջ լավ տրամադրություն ապահովելու համար նա մի քանի կադր է հրապարակել նոր ֆոտոշարքից։

Փերին սպիտակ զգեստով լուսանկարվել է առվակի մոտ՝ բավարարվածության ու ներդաշնակության մթնոլորտում։ Վերջերս Փերին խոստովանել է, որ երբեմն հանգստությունն իրեն լքում է արտաքին հանգամանքների պատճառով։ Աստղի հղիությունը համընկել է կորոնավիրուսի համավարակի հետ, որի հետեւանքում Քեթին եւ նրա 43-ամյա փեսացուն՝ Օռլանդո Բլումը, հետաձգել են հարսանիքը։ «Երբեմն ես չգիտեմ՝ ինչն է ավելի վատ. փորձել խուսափել վիրուսով վարակումից, թե դեպրեսիայի ալիքներից, որոնք գալիս են նոր նորմերի հետ»,- Twitter-ում գրել է Քեթին։

Կարծես թե երաժշտությունը նրան օգնում է ուշքի գալ եւ ուժեր հավաքել տագնապի դեմ պայքարի համար։ Սպասվող ալբոմը, որի թողարկումը համընկնում է աստղի առաջնեկի լույս աշխարհ գալու հետ, կդառնա նրա առաջին ալբոմը վերջին երեք տարվա ընթացքում։

Աղբյուրը՝ Spletnik, Instagram

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE