«Չեմ հետեւում, թե ինչ եմ ուտում». Քլոե Քարդաշյանը պատմել է՝ ինչպես է նիհարել 27 կիլոգրամով

15:12   15 մայիսի, 2020

Երկու տարի առաջ Քլոե Քարդաշյանն առաջին անգամ մայր է դարձել. նա սիրելիից՝ Տրիստան Թոմփսոնից, լույս աշխարհ է բերել դստերը՝ Թրուին։ Հղիության ընթացքում աստղը բավական գիրացել է, սակայն դստեր լույս աշխարհ գալուց հետո որոշել է վերադարձնել կազմվածքը։ Հիմա նա արդեն իսկ նիհարել է 27 կիլոգրամով։ Այն մասին, թե ինչպես է հաջողվել անել դա, Քլեոն պատմել է ավագ քրոջը՝ 41-ամյա Քրոթնի Քարդաշյանին տված հարցազրույցում։

«Եթե ցանկանում եք նկատելիորեն նիհարել, դիետան ու ֆիզիկական վարժությունները պետք է համադրել։ Հիմա ես իմ սովորական քաշին եմ՝ մոտ 68 կլիոգրամ։ Երբեմն քաշն իջնում է։ Երբ ես 63-64 կլիոգրամ եմ, մտածում եմ, որ դա պարզապես իմ երազանքն է»,- խոստովանել է աստղը։

Հիմա Քլոեն, որը տանն ինքնամեկուսացած է, ավելի շատ ուշադրություն է հատկացնում ֆիզիկական վարժություններին, քան սնունդին։ «Ես չեմ հետեւում, թե ինչ եմ ուտում։ Բայց դա չի նշանակում, որ ես ամբողջ օրը չիփս եմ ուտում։ Մեր սննդակարգը լավն է, բայց ես շատ եմ սիրում կեսադիլիա։ Ես սիրում եմ ամենն, ինչ ուտում է Թրուն»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ չի ցանկանում դժբախտ կյանով ապրել, որի ժամանակ ստիպված է եղել իրեն զրկել սիրելի ուտելիքից։

«Երբեք չգիտես՝ արդյոք վաղվա օրը կգա՞։ Ես կգերադասեի մարզասրահում ավելի շատ ջանք գործադրել եւ ոչ թե խոհանոցում»,- նշել է Քլոեն՝ հավելելով, որ կարեւոր է գտնել սննդակարգի եւ մարզումների հավասարակշռությունը։

Աղբյուրը՝ Spletnik, Instagram



© NEWS.am STYLE