«Մենք». Մերի Մակարյանի քնքուշ լուսանկարը դստեր հետ

13:16   15 մայիսի, 2020

Դերասանուհի Մերի Մակարյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Մերին պատկերված է դստեր հետ։ Նա ջերմ գրկել է փոքրիկին։ Երիտասարդ մայրիկը սեւ զգեստ է ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է գլխազարդը։ «Մենք»,- հրապարակումը մակագրել է ԱՄՆ-ում բնակվող դերասանուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Մերին սեւ հագուստ էր կրում։ Նա նվազագույն շպարով էր, վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կցի Մերին կատարել էչ հետեւյալ գրառումը․ «Անհավատարիմ ընկերները, դրանք… արեւային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արեւը։ Հիպել»։



© NEWS.am STYLE