Դիմակ «հինգրորդ կետի» խնամքի համար

19:19   17 մայիսի, 2020

Գոյություն ունեն կանացի մարմնի տարբեր մասերի խնամքի բազմաթիվ միջոցներ: «Հինգրորդ կետը» կամ հետույքը բացառություն չէ: Ահա հարթ եւ առաձգական հետույք ունենալու հայտնի բաղադրատոմսերից մեկը:

Բացադրությունը

կավ (ցանկալի է՝ երկնագույն);

սուրճ (աղացած):

Պատրաստման եղանակը

Կավը եւ սուրճը խառնեք 3/2 հարաբերակցությամբ: Ավելացրեք գոլ ջուր եւ խառնեք այնքան, մինչեւ ստացվի միատարր զանգված: Այն չպետք է հեղուկ լինի: Զանգվածը մերսողական շարժումներով քսեք խնդրահարույց հատվածներին: Թողեք 20-30 րոպե, մինչեւ չորանա: Լվացեք գոլ ջրով: Այս դիմակը կարելի է գործածել շաբաթը 2-3 անգամ: Դրա բաղադրության մեջ կարող եք ներառել նաեւ կիտրոնի բնական հյութ կամ մեղր:



© NEWS.am STYLE