«Եթե իմանայիր՝ ինչքան եմ քեզ սիրում». Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարը

18:41   15 մայիսի, 2020

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգ9ուհին սպիտակ կոստյում է կրում, բաց գույնի բաճկոն։ Լիլիթ Հովհաննիսյանն արձակել է մազերը եւ կապույտ գլխարկ է կրում։ «Երեւան»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին՝ օգտագործելով «ախ, եթե իմանայիր՝ ինչքան եմ քեզ սիրում» հեշթեգը։ Մեկնաբանություններում հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել սիրելի երգչուհուն։

Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ COVID-19-ի թեստ է հանձնել։ «Երբեք չէի մտածի, որ ԲԱՑԱՍԱԿԱՆ թեստը այսքան ԴՐԱԿԱՆ էմոցիաներ կպարգեւի»,- գրել էր երգչուհին՝ մի քանի հեշթեգ օգտագործելով՝ վերջ կարանտինին, կարանտին, ես ատում եմ քեզ։ Հիշեցնենք՝ երգչուհին Ավստրալիայից մեկնել էր Բրազիլիա համերգի համար, սակայն որոշ ժամանակ այնտեղ էր մնացել չվերթների հանվելու պատճառով։ Օրեր անց երգրչուհուն, այնուամենյանիվ, հաջողվել էր Հայաստան վերադառնալ, եւ նա մեկուսացվել էր Ծաղկաձորում։

 



© NEWS.am STYLE