«Մատրիցա 4»-ի նկարահանումները ծրագրում են վերսկսել հուլիսին

16:12   15 մայիսի, 2020

Ի սկզբանե «Մատրիցա 4»-ի բախտը չէր բերում։ Ֆիլմը սկսել են նկարահանել փետրվարին, երբ COVID-19-ի համավարակը նոր էր թափ առնում, սակայն իրավիճակը կարճ ժամանակ անց վատացավ, եւ այդ ժապավենի (ինչպեսեւ շատ այլ ֆիլմերի) արտադրությունը դադարեցրին։ Variety-ի հաղորդմամբ՝ նկարահանումները ծրագրում են վերսկսել արդեն հուլիսին։

Warner Bros. եւ Village Roadshow ստուդիաներն առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանել լուրը։

Հայտնի է, որ նոր ֆիլմի նկարահանումները պետք է տեղի ունենան Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Գերմանիայում եւ Լեհաստանում։ Նախքան այդ դրանք անցկացվել են Բեռլինում եւ դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով։



© NEWS.am STYLE