«Այս 2 ամսվա ընթացքում 6 կգ գիրացել եմ». Դիանա Տոռես

19:42   15 մայիսի, 2020

Դերասանուհի Դիանա Տոռեսը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Դիանան վառ գույնի շրջազգեստ է կրում ու տոպ։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել է ժամացույցը։ «Այս 2 ամսվա ընթացքում 6 կգ գիրացել եմ։ Գուշակեք, թե քանի կգ եմ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրում Դիանան կրում էր ջինսե, երկար բաճկոն, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Նա արձակել էր վարսերը, վառ շպարով էր։ Լուսանկարն արվել էր հայելու առջեւ։ Հրապարակմանը կից հմայիչ դերասանուհին գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE