Covid colour challenge. օգտատերերը նոր չելենջի համար լուսանկարվում են վառ զգեստներով եւ ինտերիերներում

23:11   15 մայիսի, 2020

Հարկադրված մեկուսացումը շատերը ծանր են տանում, եւ յուրաքանչյուրը փորձում է յուրովի ներկել առօրյան։ Ոմանք ուսումնասիրում են լեզուներ, ոմանք սերիալներ են նայում կամ կարդում են գրքեր, իսկ ոմանք էլ ներկեր են ավելացնում առօրյայում՝ բառի բուն իմաստով։

Սոցցանցերում թափ է հավաքում նոր չելենջը` #covidcolourchallenge-ը, որը կյանքն ավելի պայծառ է դարձնում: Այս հեշթեգով օգտատերերը կիսում են լուսանկարներ վառ հագուստով, եւ բոլոր հերոսները լուսանկարում են նույն գույնի հագուստներով, մթնոլորտը նույն երանգների մեջ է։

Որոշ ընտանիքներ հատկապես պատասխանատու կերպով են մոտեցան խնդրին եւ միանգամից մի քանի լուսանկար են արել տարբեր գունային լուծումներով: Արդյունքում նրանք հավաքել են ծիածանի բոլոր գույները։

Եւ չելենջի գլխավոր մրցակիցներից մեկը Մեծ Բրիտանիայից մի ընտանիք է:

Կմասնակցե՞ք այս չելենջին:

Աղբյուրը՝ Esquire

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE