Քեթի Փերին Daisies երգի հիման վրա տեսահոլովակ է թողարկել. երգչուհին նկարահանվել է ամբողջությամբ մերկ

10:08   16 մայիսի, 2020

Քեթի Փերին, որը երեխա է սպասում իր փեսացուից՝ Օռլանդո Բլումից, ներկայացրել է նոր ֆոտոսեսիայի կադրերը, իսկ հետո թողարկել է Daisies երգի տեսահոլովակը:

«Ես այս երգը գրել եմ մի քանի ամիս առաջ։ Սա կոչ է՝ հավատարիմ մնալ իրենց ուղուն՝ անկախ նրանից, թե ուրիշներն ինչ են մտածում։ Ամբողջ աշխարհի ներկայիս ապրումների լույսի ներքո այս երգն ինձ համար նոր նշանակություն է ձեռք բերել։ Մեզնից յուրաքանչյուրը երկրագնդի ավելի քան յոթ միլիարդ բնակիչներից մեկն է եւ յուրաքանչյուրն ունի իր սեփական ուժի եւ կենսունակության պատմությունը, որի մասին մենք կարող ենք պատմել: Ես հույս ունեմ, որ դա կլինի սաունդթրեք իրենց նրանց համար, ովքեր գնում են իրենց երազանքների ետեւից, հատկապես նրանց համար, ովքեր բաց են թողել», — բացատրել է Քեթին:

Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել բնության գրկում։ Ռեժիսոր Լիզա Վոլոշինան այն նկարահանել է աստղից 180 մետր հեռավորության վրա։ Տեսանյութում երգչուհին հայտնվում է սպիտակ ժանյակավոր զգեստով, իսկ հետո ամբողջությամբ մերկանում ու լողանում է ջրվեժում։

Daisies երգը կընդգրկվի երգչուհու հինգերորդ ստուդիական ալբոմում, որի թողարկումը նախատեսված է օգոստոսի 14-ին: Այս իրադարձությունը Փերին, ամենայն հավանականությամբ, կնշի մայրիկի կարգավիճակում։



© NEWS.am STYLE