Ջեյսոն Սթեթհեմը ֆոտոշարք է կազմակերպել իր սիրելի Ռոզի Հանթինգթոն Ուայթլիի եւ նրանց որդու համար

14:09   16 մայիսի, 2020

Ռոզի Հանթինգթոն Ուայթլին արդեն մանրամասն պատմել է, թե ինչպես է կարանտինն անցկացնում 52-ամյա սիրեցյալ՝ Ջեյսոն Սթեթհեմի եւ նրանց երկամյա որդու՝ Ջեքի հետ: 33-ամյա մոդելն ասել է, որ զբաղվում է տնային գործերով, պատրաստում է երեխայի համար, զվարճացնում է նրան՝ տարբեր զբաղմունքներ հորինելով:

Նա որոշել է բացը լրացնել ֆոտոխցիկի օգնությամբ եւ երեխայի հետ ֆոտոշարք է կազմակերպել, որով կիսվել է սոցցանցերում: Կադրերի հեղինակը, հավանաբար, դարձել է նրա բոյֆրենդը, որն էլ լուսանկարել է երջանիկ սիրեցյալին իրենց որդու հետ։

Ֆոտոշարքից հետո մոդելն իր փոքրիկի համար բացօթյա խնջույք է կազմակերպել։ Իսկ քիչ անց նա խաղացել է ավազների հետ:

Չնայած կարանտինին, Բեւերլի Հիլզում գտնվող տան սահմաններից աստղային ընտանիքը, այնուամենայնիվ, երբեմն դուրս է գալիս եւ շրջում քաղաքում: Սակայն, դրա համար եւս կա ծանրակշիռ հիմք։ Ջեքը մինի-մոտոցիկլով լողալ է սովորում եւ դա պահանջում է շատ ավելի մեծ տարածք է, քան տան տարածքն է։

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE