Ուլտրակարճ կիսատաբատ եւ տոպ․ Իվետա Մուկուչյանի ամառային կերպարը

12:39   16 մայիսի, 2020

Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել եւ հերթական անգամ հիացրել հետեւորդներին։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Նա կրում է մուգ երանգի ջինսե կիսատաբատ, սպիտակ տոպ։ Նա արձակել է վարսերը, նախընտրել մեղմ շպար։ Իվետայի կերպարն ամբողջացրել են երկարաճիտները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում երգչուհին ներկայացել էր գրավիչ կերպարում։ Նա կրում էր վարդագույն պիջակ-զգեստ, որի տակից երեւում էր ներքնազգեստը։  Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել էր․ «Պատրա՞ստ եք նոր երգի համար»։

Լուսանկարը՝ proimage__



© NEWS.am STYLE