«Մեկ ցանկություն ունեմ այս օրերին՝ յուրաքանչյուրիս ընտանիքի անդամներն առողջ լինեն»․ Լուսինե Թովմասյանի երեխաների զվարճալի ժամանցը (վիդեո)

13:51   16 մայիսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր ընտանեկան տեսանյութ է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan) on

Instagram-յան էջում հրապարակված հոլովակում գեղեցկուհի մայրիկի երեխաները՝ Արիանան եւ Ալեքը խաղում են։ Հրապարակված կադրերում տեսնում ենք, որ Լուսինե Թովմասյանի դուստրը գտել է եղբորը զվարճացնելու միջոցը եւ անընդհատ կրկնում է այն։ Իսկ փոքրիկ Ալեքը մի լավ ուրախանում է։ Ընտանեկան ջերմ ու ժպիտ պարգեւող հրապարակմանը կից գեղեցկուհի մայրիկը կատարել է հետեւյալ գրառումը․ «Այսօր ընտանիքի միջազգային օրն է։ Մենակ մեկ ցանկություն ունեմ այս օրերին, յուրաքանչյուրիս ընտանիքի անդամները առողջ լինեն»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարներում գեղեցկուհին ամուսնու եւ երեխաների հետ էր։ Կադրերն արվել էին զույգի որդու՝ Ալեքի ատամհատիկի ժամանակ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին, կերպարանք էին ընդունել փուչիկների ֆոնին։ Հրապարակմանը կից գեղեցկուհի մայրիկը գրել էր․ «Ալեքի ատամհատիկը «քաղաքագետ եւ գիտնական»»։



© NEWS.am STYLE