Աստղային սեր՝ Instagram-ում. հայկական շոու-բիզնեսի հայտնիների հրապարակումներն՝ այս շաբաթ (ֆոտո)

15:24   16 մայիսի, 2020

Հայ հայտնիների ինստագրամյան հրապարաումներն այս շաբաթ ավելի, քան ջերմ էին: Նրանցից շատերը սիրելիներին կամ ընտանիքին նվիրված հրապարակումներ են արել, մենք էլ հավաքել ենք դրանցից ամենահետաքրքիրներն ու ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը ընտանիքի ջատագովներից է: Instagram-ում էլ Լուսինեն հաճախ կիսվում է ընտանեկան լուսանկարներով եւ գրում սիրելի մարդկանց կարեւորության մասին. այս շաբաթ նա կիսվել է որդու՝ Ալեքի ատամհատիկի արարոությամբ եւ նշել, որ որդին ընտրել է քաղաքագետի եւ գիտնականի մասնագիտությունները:

Մայրանալ պատրադտվող Աննա Դովլաթյանն էլ լուսանկար է հրապարակել գեղեցկուհի մայրիկի հետ:

Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանը հայկական շոու-բիզնեսի ամենասիրելի ու ներդաշնակ զույգերից են: Նրանք պարբերաբար երկրպագուներին են ներկայացնում նոր լուսանկարներ: Բենն այս շաբաթ եւս կիսվել է սիրելիի հետ գեղեցիկ պահերով եւ առաջարկել մեկնաբանել լուսանկարները: Երկրպագուները նրա էջը ողողել են միայն դրական մեկնաբանություններով:

Ներդաշնակ զույգերի ցանկում են նաեւ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանը: Դերասանները հաճախ են հետեւորդների հետ կիսվում իրենց համատեղ լուսանկարներով: Հերթական կադրը տեղադրել է Սոֆյան:

Երգիչներ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի զույգերից են: Այսօր ոչ պակաս հայտնի ու սիրված է նաեւ նրանց որդին՝ Լեոն: Հռիփսիմեն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որն արժանացել է բավական դրական մեկնաբանությունների:

Մեր շոու-բիզնեսի ամենահեքիաթային սիրո պատմության հերոսուհին, թերեւս, Սիլվի Բարկովան է, որը հանուն սիրո պատրաստ եղավ բնակություն հաստատել Հնդկաստանում: Այս շաբաթ Սիլվիի ամուսինը նշում էր ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ դերասանուհին ռոմանտիկ շնորհավորանք է հղել նրան.

«Ծնունդդ շնորհավոր, իմ սիրելի ամուսին։ Դու գիտես՝ ես չեմ սիրում մեր լուսանկարները հրապարակել սոցիալական մեդիայում։ Որովհետեւ ես ցանկանում եմ մեզ հեռու պահել չար աչքերից, նախանձ մարդկանցից… Ես պարզապես ուզում եմ քեզ հետ երջանիկ լինել լուռ։ Նույնիսկ քո ծննդյան օրվա առիթով իմ ցանկանություններն ուզում եմ՝ մեր միջեւ մնան։ Բայց ես գիտեմ, որ մարդիկ սիրում են ամեն ինչ ցույց տալ ամբողջ աշխարհին։ Որքան շատ են նրանք սիրում իրեն ամուսիններին (նույնիսկ եթե չեն սիրում), որքան երջանիկ են (նույնիսկ եթե երջանիկ չեն)…

Այսպիսով, դու չգիտես՝ որքան շատ եմ քեզ սիրում։ Որովհետեւ իմ սերը մեծանում է ամեն օր։ Ուզում եմ, որ դու երջանիկ լինես, եւ ես երդվում եմ՝ ջանք չեմ խնայի քեզ երջանիկ պահելու համար։ Ուզում եմ, որ դու հաջողակ լինես, ես բռնում եմ քո ձեռքն ու ասում. «Ես քեզ հետ եմ, իմ աղոթքները քեզ հետ են»։ Մի հանձնվիր, որովհետեւ կյանքը թույլ մարդկանց չի սիրում։ Միշտ դրական  մտածիր եւ հավատա, որ հրաշքներ կարող են տեղի ունենալ, որովհետեւ մենք ստանում ենք այն, ինչ մտածում ու ինչի հավատում ենք։ Ես սիրում եմ քեզ։ Աստված սիրում է քեզ։ Օրհնված մնա, ուժեղ, դրական, մնա իմ կողքին ինձ հետ, իմ կյանքում, իմ ներկայում, իմ ապագայում… Սիրում եմ քեզ ավելին, քան բառերը կարող են արտահայտել։ Ես տվել եմ իմ ամեն ինչը՝ քեզ հետ լինելու, քեզ հետ ամուսնանալու համար։ Իմ միակ ու անկրկնելի։ Ծնունդդ շնորհավոր եւ երջանիկ կյանք»,-գրել է նա:



© NEWS.am STYLE