«Եթե արեւը լինի մեր ներսում ու սրտի մեջ, ապա մեզ շրջապատող աշխարհը կլինի արեւոտ ու պայծառ»․ Հասմիկ Խոջյանի հմայիչ կերպարը

20:47   16 մայիսի, 2020

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Անհասցե ծնվածները» սերիալում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային հմայիչ կերպարը։

Դերասանուհին կադրերում կրում է հայտնի մուլտֆիլմի հերոսների պատերով շապիկ, ջինսե տաբատ։ Նա արձակել է գանգուր վարսերը, ընտրել է նուրբ ու քնքուշ շպար։ Հասմիկի կերպարն ամբողջացնում են մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «Եթե արեւը լինի մեր ներսում ու սրտի մեջ, ապա մեզ շրջապատող աշխարհը կլինի արեւոտ ու պայծառ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կադրերում հմայիչ կերպարում էր, իսկ մեկնաբանություններում կիսվել էր իր մտքերով։ ««Մի ակնթարթի պատմություն»-ից հետո լռություն է տիրում, ինչպես լինում է քաղաքի փլուզումից վայրկյաններ անց... Այնուհետեւ սկսվում է նոր կյանք: Այդ ակնթարթի ու նոր կյանքի մեջտեղում մի հավերժություն թվացող րոպեները պետք է կարողանալ հաղթահարել... շնորհիվ մարդկանց, ովքեր միշտ քեզ հետ են եւ ցանկացած իրավիճակում օգնում են ե՛ւ ժպտալ, ե՛ւ լաց լինել, ե՛ւ ծիծաղել, ե՛ւ բղավել, ե՛ւ ուրախանալ... Գնահատեք այն ամենն ինչ ունեք, գնահատեք կյանքը եւ շնորհակալ եղեք»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE