«Այ սա է սերը»․ Աննա Դովլաթյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

21:38   16 մայիսի, 2020

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։

Instagram-ում հրապարակված Աննան եւ Դավիթը ջերմ գրկախառնված են։ Աննան կրում է դեղին, երկարափեշ երեկոյան զգեստ։ Նա արձակել է գեղեցիկ հարդարված վարսերը, վառ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից Աննան գրառում չի կատարել, սակայն հետեւորդներին մեկը մեկնաբանությունների հատվածում գրել է․ «Այ սա է սերը»։

Օրեր առաջ հրապարակված կադրում Աննան գեղեցկուհի մայրիկի հետ էր։ Նա կադրում կրում էր կարմիր երանգի ամառային զգեստ։ Նա արձակել էր վարսերը, մեղմ շպար նախընտրել։ Աննայի կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու ոճային պայուսակը։



© NEWS.am STYLE