Դերասանուհի Ագաթա Մուցենիեցեին ոստիկանություն են տարել

19:03   16 մայիսի, 2020

Մի քանի ժամ առաջ դերասանուհին որոշել է գնալ խանութ։ Սակայն անսպասելիորեն կեչու ծառուղում ծառահատումների է ականատես եղել։ Մուցենիեցեն համախոհների հետ միասին սկսել է բողոքել այդ վայրում շինարարությունը վերսկսելու դեմ։

«Անցնում եմ սիրելի այգու կողքով։ Իսկ այստեղ հատվում է փոքրիկ կանաչ գոտին։ Բնակիչները դեմ են», - գրել է նա բլոգում։

Բայց այդ ամենը լավ ավարտ չի ունեցել։ Ագաթան սկսել է վիճել տարածքում շրջող ոստիկանների հետ։ Իրավապահները դերասանուհուն ոստիկանական տեղամաս են տարել ինքնամեկուսացման ռեժիմի խախտման պատճառով։ Վարչական արձանագրություն է կազմվել դերասանուհու դեմ։

«Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունն ինձ տարավ։ Ինձ ասացին, որ ես խախտել է օրենքը․ ես չէի կարող կանգնել փողոցում եւ զրուցել»,- ասել է դերասանուհին:

Նշենք, որ Ագաթա Մուցենիեցեն փաստաթղթեր է ներկայացրել, որպեսզի դադարեցնի Պավել Պրիլուչնիի հետ երկարամյա ամուսնությունը․ տեղեկությունը հայտնվել է Գոլովինի շրջանային դատարանի կայքում: Դերասանուհին տխուր լուրը հաստատել է նաեւ ուղիղ եթերի ժամանակ՝ զրուցելով երկրպագուների հետ: «Ամուսնալուծությունը հասունանում է կամաց-կամաց», — խոստովանել է երգչուհին։

Աղբյուրը՝ Kp



© NEWS.am STYLE