«Գարնանային»․ Անահիտ Սիմոնյանը՝ բնության գրկում

22:42   16 մայիսի, 2020

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային քնքուշ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կերպարանք է ընդունել բնության գրկում։ Նա կրում է վարդագույն պիջակ, ճերմակ շապիկ եւ սեւ տաբատ։ Անահիտն արձակել է ուղիղ հարդարված վարսերը, քնքուշ շպար նախընտրել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Անահիտն ամբողջութմաբ սեւ հագուստ էր կրում՝ կաշվե տաբատ, տոպ։ Նա արձակել էր մազերը։ Երգչուհին մեղմ շպարով էր։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել Անահիտ Սիմոնյանին՝ նաեւ նշելով, որ նա գեղեցիկ կազմվածք ունի։ «Ինչպիսի կազմվածք։ Ես էլ եմ ուզում», «Գեղեցկուհի, հմայիչ»,- գրել էր օգտատերերը։



© NEWS.am STYLE