«Լուսարձակի՛ր, Եվրոպա»․ «Եվրատեսիլ 2020»-ին փոխարինող շոու (ուղիղ հեռարձակում)

23:00   16 մայիսի, 2020

«Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվեց, սակայն Եվրոպայի հեռարձակողների միությունը չթողեց, որ մրցույթի երկրպագուները տխրեն: Հատուկ նրանց համար կազմակերպվեց ոչ մրցութային նախագիծ` «Լուսարձակիր, Եվրոպա», որի շրջանակում հատուկ հեռարձակմամբ Եվրոպայի տարբեր ծայրերից տեսազանգով կմիանան մրցույթի տարբեր տարիների հաղթողներն ու ամենահիշված մասնակիցները: Այս տարվա մասնակիցները` այդ թվում «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Աթենա Մանուկյանը, կներկայանան համատեղ կատարմամբ:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2020»-ը պետք է կայանար Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին եւ 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել մրցույթը` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:



© NEWS.am STYLE