Գիտեի՞ք արդյոք. «Վրիժառուները». 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

20:22   17 մայիսի, 2020

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Ջոս Ուիդոնի՝ 2012թ.-ի «Վրիժառուները» ժապավենի մասին։ Եվ այսպես…

1.Հալկի դերն ի սկզբանե խաղացել է Էդվարդ Նորթոնը, սակայն նրա եւ Marvel Studios-ի միջեւ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։ Արդյունքում «Վրիժառուների» կազմում այդ դերով հանդես է եկել Մարկ Ռուֆալոն։

2.Marvel Studios-ի առաջին ֆիլմը, որի դիստրիբյուտորը դարձել է Walt Disney Pictures-ը։ Նախկինում այդ գործառույթը դրված էր Paramount Pictures կինոընկերության վրա։

3.Մորենա Բակկարինը, Ջեսիկա Լուկասը, Մերի Էլիզաբեթ Ուինսթեդը եւ Կոբի Սմալդերսը ներկայացել են Մարիա Հիլի դերի համար կազմակերպված քասթինգին: Արդյունքում դերը բաժին է հասելԿոբի Սմոլդերսին։

4.Դերասանական կազմը եւ նկարահանող խումբը, որը մասնակցել է ֆիլմի նկարահանումներին, լի է «Օսկար» մրցանակի հավակնորդներով։ Ռոբերտ Դաունի կրտսեր, Գվինեթ Փելթրոու, Սամուել Լ. Ջեքսոն, Ջերեմի Ռեններ, Մարկ Ռուֆալո, ռեժիսոր Ջոսս Ուիդոն, օպերատոր Շեյմաս ՄաքՀարվին, եւ շատ ուրիշներ:

5.Թոնի Սթարկն իր խումբը նկարագրում է, որպես «Երկրի հզոր հերոսներ»: Այս արտահայտությունը հայտնվել է «Վրիժառուները» կոմիքսներում 1963թ. հրապարակումից ի վեր։

6.Կլինտ Բարտոնի Բազեի աչք դերի համար Ջերեմի Ռենները սովորել է օլիմպիական նետաձիգների մոտ։

7.«Վրիժառուներն» առաջին ֆիլմն է, որը 200 մլն դոլար շահույթ է ստացել ԱՄՆ-ում ցուցադրվելու առաջին երեք օրվա ընթացքում:

8.Ավանդույթի համաձայն՝ Սթեն Լին նկարահանվել է կամեոյում. այստեղ նա կատարել է ծերունու դերը, որը հարցազրույց է տալիս Նյու Յորքի ճակատամարտի ավարտին:

9․«Վրիժառուները» դարձել է ամբողջ աշխարհում ավելի քան 1 մլրդ դոլար  հավաքած ֆիլմերից մեկը։ Marvel-ի համար այսպիսի մեծ գումար հավաքած առաջին ժապավենն է:

10.Ֆիլմի վերջում, երբ վրիժառուները դիմադրում են այլմոլորակայինների հարձակմանը, Թոնի Սթարկը կրակում է Կապիտան Ամերիկայի վահանի վրա, որը ենթադրաբար պետք է կլաներ բոլոր տատանումները, իսկ ճառագայթը դրանից ետ է մղվում՝ ասես հայելու միջից։

11.Ավելի վաղ ֆիլմում Թոնի Սթարկը կատակում է, որ ցանկանում է շաուրմա փորձել, չնայած, որ նա չգիտի, թե ինչ է դա: Տիտրերից հետո հայտնված տեսարանում «Վրիժառուների» թիմը նստած է ռեստորանում, որտեղ մոտ 30 վայրկյան լուռ շաուրմա է ուտում։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE