«Ճոխություն»․ Շպռոտը՝ խորը դեկոլտեով զգեստով

13:37   17 մայիսի, 2020

Երգչուհի Շպռոտը, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, միշտ առնաձնանում է իր համարձակ կերպարներով։

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում երգչուհին ներկայացել է գրավիչ կերպարում։ Նա կրում է խորը դեկոլտեով զգեստ, ինչն էլ ավելի  է ընդգծել նրա բարեմասնությունները։ Կադրում Շպռոտը նվազագույն շպարով է, արձակել է ուղիղ հարդարված վարսերը։

«Ճոխություն», «Գեղեցիկ ես», «Հիասքանչ», «Գեղեցիկ մարմնում գեղեցիկ հոգի», «Սեքսուալ», - մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում երգչուհին կրում էր սեւ հանդերձանք․ բոդի, զուգագուլպաներ, կիսաերկարաճիտներ։ Նա հավաքել էր վարսերը, վառ ու արտահայտիչ շպար ընտրել։ Հրապարակմանը կից երգչուհին հայտնել էր․ «Արվեստը զոհեր է պահանջում,կամ Արսենն է զոհեր պահանջում։ Ինձ համար, իմ բոլոր երգերն ու տեսահոլովակները արվեստի գործեր են։ Լավ, թող սա էլ անվանենք Pop արվեստ։ Սիրում եմ ձեզ։ Այս տեսահոլովակի անունը պետք է լիներ Կարանտին։ Քանի որ շատ դժվար էր այն կազմակերպել այս օրերին։ Սակայն ես և Արսենը, և մեր ստեղծագործական հմուտ թիմը որոշեցինք ձեզ ուրախացնել։ Խելք խելքի տվեցինք, անտեսելով վիրուսի վտանգը, և նկարահանեցինք գժոտ մի տեսահոլովակ։ Իսկ երգի հեղինակը մեր շատ սիրելի Արմենչիկն է»։



© NEWS.am STYLE