«Երբեմն հեռավորությունը խաղաղություն ձեռք բերելու համար միակ միջոցն է»․ Լիլի Սարգսյանը լողափնյա կերպարում

15:47   17 մայիսի, 2020

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը ներկայացել է լողափնյա կրակոտ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլին պատկերված է լողափին։ Նա կրում է դեղին լողազգեստ, ջինսե ուլտրակարճ կիսատաբատ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Մոդելն արձակել է երկար վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Երբեմն հեռավորությունը խաղաղություն ձեռք բերելու համար միակ միջոցն է։ Այսպիսով, դուք կարող եք բուժել ձեր վերքը»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Լիլին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին. ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ կադրերն արվել էին Դուբայում։ Նա վարդագույն բիկինի էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Նա արձակել էր մազերը, լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE