«Հրաշքներ»․ Անի Խաչիկյանի եւ որդու լուսանկարը՝ բնության գրկից

17:41   17 մայիսի, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Անի Խաչիկյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Instagram-ում հրապարակված լուսանկարում Անին փոքրիկ որդու Տեսլայի հետ է։ Նա ջերմ ու մեղմ գրկել է փոքրիկին։ Նրանք պատկերված են գեղեցիկ բնապատկերի ֆոնին՝ ծաղիկների դաշտում։ Անին մեղմ կերպարում է․ նա հավաքել է վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել։ Երկրպագունիերից մեկը մեկնաբանությունների հատվածում գրել է․ «Հրաշքներ»։

Ավելի վաղ  Անին Նազենի Հովհաննիսյանի «Ինստամերկ» նախագծի հերթական հյուրը եղել է, որի ընթացքում պատմել է որդու անվանակոչության պատմությունը։ Քննարկել են բազում թեմաներ, Անին անդրադարձել է հավատքին, իր մասնագիտությանը։

Ուղիղ եթերի ընթացքում հետեւորդները հարցրել են, թե ինչու է Անին բաժանվել։

«Թեեւ հարցնում են, թե ինչու բաժանվեցիք, բայց ես չեմ պատրաստվում քո բաժանությունից այսօր խոսել», - ասել է Նազենի Հովհաննիսյանը։

«Ես նույնպես», - պատասխանել է Անին։

Նազենիի հարցին՝ Անիի սիրտն ազա՞տ է, նա պատասխանել է, որ իր սիրտը միշտ ազատ է սիրո համար։

Գլխավոր լուսանկարը՝ sedsphotography



© NEWS.am STYLE