Սոնա Ռուբենյանի լուսանկարը՝ Ռիո դե Ժանեյրոյից

19:43   17 մայիսի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբեյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Instagram-յան էջում տեղադրված կադրին կից արված գրառումից պարզ է դառնում, որ այն արվել է Ռիո դե Ժանեյրոյում։ Տաղանդավոր երգչուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սոնան արձակել է վարսերը, կրում է շագանակագույն կոստյում։ Սոնան գրել է․ «Աաաա՜, հիշում եմ. հեռավոոոր 2018 թիվն էր, մտանք Rio»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղադրված կադրերն արվել էին Ֆրանսիայում՝ Փարիզում։ Երգչուհին արձակել էր մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ «Կարոտեցի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր երգչուհին։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել նրան։



© NEWS.am STYLE