«Թող մեր հոգիներում միշտ գարուն լինի»․ Սոֆի Դեւոյանը՝ քնքուշ կերպարում

21:44   17 մայիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյան կրտսերը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոֆին պատկերված է յասամանի գեղեիկ ու մեծ փնջով։ Նա արձակել է ուղիղ հարդարված վարսերը, մեղմ շպար նախընտրել։ Սոֆին հրապարակմանը կից գրել է․ «Թող մեր հոգիներում միշտ գարուն լինի»։ «Անչափ գեղեցիկ եք իսկական հայուհու օրինակ եք Սոֆի ջան», - գրել է Սոֆիի հետեւորդներից մեկը։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆին պատկերված էր տատիկին՝ Սոֆի Դեւոյանի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ «Երջանիկ եմ»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր Սոֆին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրանց. «Շքեղ, անսահման գեղեցիկ Սոֆիներ»։



© NEWS.am STYLE