«Ընտանեկան կիրակի»․ Արփի Գաբրիելյանի եւ Միհրան Ծառուկյանի սիրառատ գրկախառնությունը

22:37   17 մայիսի, 2020

Դերասանուհի, երգչուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրում զույգը ջերմ գրկախառնված է։ Արփին մեղմ ու նվազագույն շպարով է, կրում է սպորտային բլուզ։ Հրապարակմանը կից Արփին գրառում չի կատարել, սակայն հեշթեգերում նշել է․ «#Ընտանեկան կիրակի» արտահայտությունը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգիչ Միհրան Ծառուկյանի կինը մոխրագույն շապիկ էր կրում։  Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերը, իսկ շպարվելիս ընդգծել էր շուրթերը։ «Երջանիկ օր»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Արփին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել։



© NEWS.am STYLE