Լոս Անջելեսում մահացել է «Ընկերներ» ֆիլմի աստղ Ֆրեդ Ուիլարդը

21:04   17 մայիսի, 2020

Ողբերգական նորություններ Լոս Անջելեսից: Մայիսի 15-ին իր առանձնատանը մահացել է հայտնի ամերիկացի դերասան եւ կատակերգու Ֆրեդ Ուիլարդը: Ինչպես պատմել է հումորիստի դուստրը, Ուիլարդի մահը կապված չէ աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համաճարակի հետ եւ տեղի է ունեցել բնական պատճառներով: Նա 86 տարեկան էր։

«Հայրս շատ խաղաղ հեռացավ։ Նա շարունակում էր շարժվել, աշխատել եւ մեզ երջանկացնել մինչեւ վերջ։ Մենք նրան շատ էինք սիրում։ Մենք միշտ կկարոտենք նրան», - ասել է դերասանի դուստրը։

Ֆրեդ Ուիլարդը ծնվել է 1933 թվականի սեպտեմբերի 18-ին ԱՄՆ Օհայո նահանգում։ Արվեստի բնագավառում ստանալով բակալավրի աստիճան՝ տղամարդը սկսել է դերասանական կարիերան։ Ավելի քան 40 տարի է, ինչ նա փայլում է մեծ էկրաններին։ Ունի մեծ ճանաչում եւ վայելում էր մասնագիտական համայքի սերը։ Դերասանը 4 անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, ինչպես նաեւ արժանացել է «American Comedy Award» եւ «BSFC Award» մրցանակների։

Աղբյուրը՝ Eg



© NEWS.am STYLE