Տասը միջոց՝ աշխատավայրում երջանիկ զգալու համար

21:12   24 մայիսի, 2020

1. Պլանավորիր օրը

Նախաճաշի ժամանակ փորձիր մեկ օր առաջ նայել: Որոշակի նպատակներ դիր քո առջեւ եւ մտածիր՝ ինչպես ինքդ քեզ շնորհակալություն հայտնել՝ դրանց հաջող կատարման համար: Մտածիր, թե ինչն է աշխատավայրում ավելի շատ քեզ նյարդայնացնում: Դեն նետիր ավելորդ զգացմունքները եւ զբաղվիր նրանով, ինչն իսկապես կարեւր նշանակություն ունի:

2. Կենտրոնացիր օրվա ամենահաճելի ժամի վրա

Մտածիր, որ օրվա ընթացքում քեզ հաճելի պահեր են սպասվում: Դա կարող է լինել ընկերների հետ հանդիպումը կամ համերգը: Հաճելի բանի մասին հիշելով՝ կարող եք ավելի մոտիվացված աշխատել: Իսկ եթե գլոբալ պլաններ չկան, ապա միշտ այն կարելի է փոխարինել հարազատների հետ հաճելի երեկոյով:

3. Քեզ վստահ զգա

Երբեմն վստահության պակասը խանգարում է գնալ դեպի նպատակը: Վերլուծիր՝ ինչն է քեզ մոտ ավելի լավ ստացվում, եւ ինչի վրա պետք է աշխատել: Կենտրոնացիր քեզ՝ որպես աշխատողի, կատարելագործելու վրա: Վստահության ի հայտ գալու հետ մեկտեղ՝ կգա նաեւ սեփական նշանակության գիտակցումը:

4. Կենտրոնացում

Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատանքային պրոեցեսից անգամ փոքր շեղումը կարող է այն վնասել: Կենտրոնացիր աշխատանքի, ոչ թե սոցիալական ցանցերի վրա: Այդ ժամանակ դու ավելի շատ բան կհասցնես:

5. Երախտագիտություն հայտնիր

Գործընկերոջը հաճոյախոսություն արա, շնորհակալություն հայտնիր օգնության համար: Դու դրանով մարդուն մի փոքր երջանիկ կդարձնես, ինչը կազդի նաեւ քո տրամադրության վրա:

6. Մարդը լավ է, վատ են հանգամանքները

Քո ղեկավարի կամ գործընկերների մասին վատ մի մտածիր:  Լարված պահերին միշտ մտածիր, որ վատն են հանգամանքները, որոնք մարդուն ստիպում են այդպես վարվել: Հավանական է՝ վաղն առավոտյան այդ գործընկերը կգա քաղցրավենիքի տուփով՝ իրավիճակը հարթելու համար:

7. Ճաշի ժամը ողջամիտ օգտագործիր

Եթե իրավիճակն աշխատավայրում լարված է, կարողացիր ճաշի ժամանակը ճիշտ օգտագործել: Իդեալական տարբերակը սիրելիի հետ սրճարանում հանդիպելն է, եթե չի ստացվում՝ ճաշիր մենակության մեջ՝ հետաքրիր մի բան կարդալով կամ ընկերուհուդ հետ քննարկիր երեկոյի ծրագրերը:

8. Ավելի հաճախ ժպտա

Քո լուրջ ու խոժոռ դեմքը ոչ քո, ոչ էլ քո գործընկերների տրամադրությունը չի բարձրացնի: Սովորիր ժպտալ, եթե անգամ դրա համար առանձնապես առիթ չկա: Ինչպես նշում են գիտնականները, ժպիտն օգնում է բարենպաստ պայմաններ ստեղծել եւ մարդկանց ավելի երջանիկ է դարձնում:

9. Որոշիր նյարդայնացնող հանգամանքները

Վերլուծիր աշխատանքային օրը, հիշիր՝ ինչն էր քեզ ամենաշատը հուսահատեցնում եւ մտածիր, թե այդ իրավիճակից ինչպես դուրս կգար քո «լավագույն ես»-ը: Վիրավորանքի ու հուսահատության ձեւակերպումն օգնում է մարդուն ավելի սթափ գնահատել իրավիճակը եւ այլ տեսանկյունից նայել դրան:

10. Երախտագիտության ալբոմ ունեցիր

Յուրաքանչյուր երեկո այնտեղ երեք բան գրիր, որոնց համար քեզ պետք է շնորհակալություն հայտնել ապրած օրվա համար: Դա կօգնի քեզ ավելի բաց լինել զուգընկերոջդ հետ, իսկ նա, իր հերթին, կօգնի քեզ ավելի լավ հասկանալ քո առաջնահերթությունները:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE