«Սիրուն». Աննա Դովլաթյանի մեղմ կերպարը

10:49   18 մայիսի, 2020

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին, որը սպասում է առաջնեկի ծնունդին, «զինվորական» վերնազգեստ է կրում։ Նա հավաքել է մազերը, սեւ գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել է նուրբ դիմահարդարումը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ արել. «Սիրուն»։

Ավելի վաղ Աննան ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Նա պատկերված էր ամուսնու՝ Դավիթը հետ, զույգը ջերմ գրկախառնված էր։ Աննան կրում էր դեղին, երկարափեշ երեկոյան զգեստ։ Նա արձակել էր գեղեցիկ հարդարված վարսերը, վառ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից Աննան գրառում չէր կատարել, սակայն հետեւորդներին մեկը մեկնաբանությունների հատվածում գրել էր․ «Այ սա է սերը»։



© NEWS.am STYLE