Բնական ու հմայիչ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

12:47   18 մայիսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին շրջանում Իսպանիայում է գտնվում, մոխրագույն շապիկ է կրում։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացնում է խոշոր ականջօղը։ «Կյանքն այն է, ինչ քեզ հետ տեղի է ունենում, երբ դու զբաղված ես այլ ծրագրեր կազմելով. Ջոն Լենոն»,-  մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատառոտված ջինսե տաբատ էր կրում, կապույտ հուդի։ Նա արձակել էր մազերը, արեւային ակնոց էր կրում։ Կադրերն արվել էին ծովի ֆոնին։ «Առավոտյան ընթերցանություն ծովի մոտ»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր ոճային երգչուհին։

 



© NEWS.am STYLE