19:55 15 օգոստոսի, 2013Ադրբեջանցի երգիչ Էլթոն Հուսեյնալիեւը, որը երգել է Վաչե Ամարյանի հայտնի «Բալա» երգը, մեկնաբանել է կատարվածը:
«Փեսան ինձ ցույց տվեց պատրաստ «մինուսը» եւ բառերը՝ առաջարկելով իրենց պատվիներգել այն: Իմ պրոդյուսեր Անար Մադաթովը փոքր-ինչ փոխել է երգի բառերը: Իսկ ես կարծում էի, թե այդ երգը դաղստանական է: Հո չեմ խորանալու ամեն ինչի մեջ... Ես չեմ հավատում, որ դա հայկական երգ է», - ասել է Էլթոնը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական որոշ կայքեր գրել էին, իբրեւ Էլթոնի կատարումը եղել է Վաչեի հետ համատեղ:
Ավելի վաղ NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Վաչե Ամարյանի պրոդյուսեր Կարեն Համբարձումյանը նշել էր, որ նման բան չկա. «Վաչեն հիմա գտնվում է Մոսկվայում եւ ամենեւին անտեղյակ էր այդ ամենի մասին: Սակայն դա ինձ ամենեւին էլ չի զարմացնում, քանի որ «Բալա» երգը սիրվել է շատ ազգերի կողմից եւ դարձել իսկական հիթ»: