Ոճային մայրիկ. Անուշիկ Ալավերդյանի ֆոտոշարքը Facetime-ով

21:41   18 մայիսի, 2020

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը կադրեր է հրապարակել նոր ֆոտոշարքից։

Ֆոտոշարքն արվել է facetime-ով։ Երիտասարդ մայրիկը սպիտակ շապիկ է կրում եւ լայնեզր գլխարկ։ Նա բնական դիմահարդարում է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել նրան։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում էր. նա ջինսե տաբատ էր կրում, գունավոր վերնազգեստ, սպորտային կոշիկներ։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում էին ոճային պայուսակն ու արեւային ակնոցը։ «2 ամիս կլինի, որ իմ սիրելի Երեւանով չեմ զբոսնել։ Պարտաճանաչ «կարանտին» պահողներից եմ։ էլի մարդ կա՞ իմ պես։ Իհարկե, կարոտել եմ Երեւանի ուրախ ու մարդաշատ փողոցների իմ զբոսանքներն ու ընկերներով ժամանակ անցկացնելը։ Ամեն բան լավ է լինելու»,- գրել էր նա։

Լուսանկարները՝ Ռոբերտ Քոլոյանի



© NEWS.am STYLE