«Արեւի հետ համբուրվելիս». Ռոզի Ավետիսովայի լուսանկարը

22:47   18 մայիսի, 2020

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, մուգ գույնի բլուզ։ Նա հավաքել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Հմայիչ դերասանուհու կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։  «Արեւի հետ համբուրվելուց»,- հրապարակումը մակագրել է Ռոզին։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր բնական կերպարում։ Ռոզին առանց շպարի էր, նա հավաքել էր վարսերը։ Դերասանուհին կարմիր սպորտային շապիկ էր կրում։



© NEWS.am STYLE