Գագարինայի ներկայացուցիչը պատասխանել է երգչուհու՝ ամուսնուց բաժանվելու մասին լուրերին

10:09   19 մայիսի, 2020

Երգչուհի Պոլինա Գագարինայի ներկայացուցիրը մեկնաբանել է նրա ու ամուսնու՝ Դմիտրի Իսխակովի բաժանման մասին լուրերը։

«360»-ի հետ զրույցում նա նշել է, որ եթե արտիստը որոշի անձնական կյանքին առնչվող հայտարարություն անել, այն կհրապարակի սոցիալական ցանցերի իր էջերում, որպեսզի տեղեկատվությունը «փոխանցվի առանց աղավաղման»։ «Այս պահին սա ամենն է, ինչ կարող եմ հայտնել»,- նշել է հեռուստաալիքի զրուցակիցը։

Իսխակովն իր հերթին «360»-ին հայտնել է, որ տղյակ չէ բաժանումից։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ Պոլինա Գագարինան վեց տարվա ամուսնությունից հետո որոշում է կայացրել բաժանվել լուսանկարիչ Դմիտրի Իսխակովից։ Ըստ հաղորդումների՝ զույգն ամուսնալուծությունը պաշտոնապես չի ձեւակերպել։ Սակայն երգչուհու ամուսինը երեք շաբաթ առաջ հեռացել է «Պոլինա Գագարինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից։ Այդ ընկերությունը պատկանում է արտիստին, նա այն օգտագործում է իր գործունեությունը ձեւակերպելու համար։

 



© NEWS.am STYLE