Վեցօրյա դիետա

23:13   30 մայիսի, 2020

Եվս մեկ դիետա, որը կազմված է բեռնաթափման օրերից: Ամեն օր սնվում եք ընդամենը մեկ սննդատեսակով: Ասում են` դիետայի միօրինակությունը դրականորեն է ազդում դրա արդյունավետության վրա: Սակայն վաղ թե ուշ նույնիսկ ամենասիրելի ուտեստը հոգնեցնում է, եթե սնունդը մեկով սահմանափակեք: Սննդակարգը խիստ է, կարող են խնդիրներ առաջանալ աղեստամոքսային տրակտի հետ կապված, հետեւաբար այն սկսելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Օր 1 

Մեկ բաժակ խաշած բրինձ 

Օր 2 

5 ձու

Օր 3 

5 չկճպած կարտոֆիլ

Օր 4 

150 գր. անյուղ կաթնաշոռ

Օր 5

150 գր. հավի կրծքամիս

Օր 6

1-2 կգ խնձոր, նախընտրելի է` խորոված

Թույլատրվում է խմել մածուն, առանց շաքարի թեյ: Օրական անհրաժեշտ է  խմել  1,5 լ ջրից ոչ պակաս: Վեց օրից ավելի դիետան պահել խորհուրդ չի տրվում: 

 

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE