Ճշմարտությունը ժամանակի մասին

21:12   28 մայիսի, 2020

«Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում»։ Ես սիրում եմ ժամանակը, քանի որ այդ ընթացքում մենք ավելի փորձառու, խելացի եւ իմաստուն ենք դառնում։ Ժամանակը մեզ ուղղորդում է այն ճանապարհով, որը մենք ենք ընտրում։ Մեր կյանքը ժամանակ է, ավելի ճիշտ կլինի ասել՝ ժամանակի մի հատված, որը ամբողջովին հատկացված է մեզ։ Ժամանակը աղբյուր է, եւ հենց մենք ենք որոշում, թե ի՞նչ եւ որքա՞ն պետք է քաղենք դրանից։ ժամանակը մաղ է, որի միջով անցնում են սերն ու ընկերությունը. երեւույթներ, որոնք մենք այնքան շատ ենք արժեւորում։ Ժամանակը մեզ օգնում է հասկանալ ճշմարտությունը, գնահատել կյանքը։ Ահա հենց այս ամենի համար էլ ես սիրում եմ ժամանակը։

«Ժամանակը միշտ քիչ է»։ Ես ատում եմ ժամանակը, քանի որ այդ ընթացքում մենք կորցնում ենք մեր էներգիան, հիշողությունը, ծերանում ենք... Եվ այս ամենի պատճառը ժամանակն է։ Ժամանակն արագ անցնում ու սպառվում է եւ նրան չի հետաքրքրում՝ ցանկանու՞մ ենք մենք դա, թե՞ ոչ։ Կյանքը շատ կարճ է։ Հաճախ մենք կարողանում ենք ճիշտ օգտագործել մեզ տրված ժամանակը։ Բայց մեր կյանքի ճանապարհին բազում խոչընդոտներ, պարտություններ, հիասթափություններ են հանդիպում, որոնք ժամանակի ընթացքում ավելի մեծանում ու խորանում են։

Ժամանակը կարող է կամ մեր ընկերը, կամ թշնամին լինել։ Ամեն ինչ կախված է մեր վերաբերմունքից եւ այն փաստից, թե ինչպես ենք մենք տնօրինում այն։

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE