Դիանա Գրիգորյանի հմայիչ լուսանկարը Երեւանի կենտրոնից

11:11   19 մայիսի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում։ Նա սպիտակ հագուստ է կրում, նույն գույնի պայուսակ։ Դիանան արձակել է ուղիղ հարդարված մազերը, կերպարն ամբողջացրել է գեղեցիկ շպարը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Դիանան բեժ գույնի հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել վառ շպարին, որն ընդգծում էր գեղեցկությունը։ Դիանան կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ ժամացույց, ականջօղեր։



© NEWS.am STYLE