«Տիկնիկ». Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարը

14:49   19 մայիսի, 2020

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով յուրօրինակ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ բլուզ է կրում, վառ վարդագույն կաշվե բաճկոն։ Նա հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Ո՞վ կգուշակի` այս սանրվածքով ուր էի գնում (հուշում. Ավստրալիայում եմ)»,- մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել է Լիլիթը, որոնք չեն մեռացել հաճոյախոսություններ գրել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ կոստյում էր կրում, բաց գույնի բաճկոն։ Լիլիթ Հովհաննիսյանն արձակել էր մազերը եւ կապույտ գլխարկ էր կրում։ «Երեւան»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին՝ օգտագործելով «ախ, եթե իմանայիր՝ ինչքան եմ քեզ սիրում» հեշթեգը։ Մեկնաբանություններում հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել սիրելի երգչուհուն։



© NEWS.am STYLE