Նվազագույն շպար. Ռոզա Ֆիլբերգի լուսանկարը գիշերային Երեւանից

15:41   19 մայիսի, 2020

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Ռոզան պատկերված է գիշերային Երեւանի ֆոնին։ Նա գունավոր բլուզ է կրում, նախապատվություն է տվել բնական շպարին։ «Բարի երեկո բոլորին։ Ասում են՝ շոգ եղանակի հետ վարակը պետք է նվազի։ Իսկ ի՞նչ եք կարծում դուք»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Ռոզան նվազագույն շպարով էր, որն ընդգծել էր նրա հայացքն ու շրթունքները։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել էր․ «Դեմ առ դեմ»։ Իսկ երկրպագուները շտապել էին հաճոյախություններ ուղղել նրան՝ գրելով․  «Հրեշտակ», «Գեղեցկուհի», «Շատ գեղեցիկ եք», - գրել էին երգչուհու երկրպագուները։



© NEWS.am STYLE