Տիգրան Քեոսայանը Սոլովյովին հայտնել է՝ ինչով է Մարգարիտա Սիմոնյանը զայրացնում իրեն

11:59   19 մայիսի, 2020

Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը պատասխանել է լրագրող Վլադիմիր Սոլովյովի հարցին այն մասին, թե ինչ է զայրանցում կնոջ՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի բնավորության մեջ ինքնամեկուսացման ընթացքում։ Ռեժիսորի ընտանիքն ինքնամեկուսացած է մարտի 21-ից։

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

«Զայրացնում է, որ այդ քանակով կրթությունների դեպքում, որոնք նա ստացել է, վարսահարդարի կրթություն չի ստացել։ Ես մշտապես հայելու մեջ նայում եմ ինձ եւ կնոջս հարց տալիս. «Ինչո՞ւ դու կուրս չես ավարտել»։ Լրագրող, գրող… Կտրիր մազերս»,- «Соловьёв LIVE» շոուի եթերում սիրելիին դիմել է ռեժիսորը։

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

Սիմոնյանը չի լռել եւ իր հերթին ամուսնու մոտ մեծ թերություն է գտել կարանտնի ընթացքում։ «Ինքնամեկուսացման այս շրջանում եւ միշտ ինձ ամենաշատը զայրացնում է այն, որ նա այնքան լավն է, որ ես ինչ-որ վատ բան անելու բարոյական իրավունք չունեմ»,- նշել է Սիմոնյանը։



© NEWS.am STYLE