«Վիտալինան ընկած է քո հետեւից». Աննան Կալաշնիկովան զգուշացրել է Ջիգարխանյանի որդուն

14:12   19 մայիսի, 2020

Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին՝ Ստեփանը, վերջերս բաժանվել է ընկերուհուց՝ Օլգա Կազաչենկոյից, եւ հեռուստահաղորդավարուհի Աննա Կալաշնիկովայի ենթադրությամբ՝ թիրախ կդառնա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի համար։

Աննայի Instagram-յան էջում ուղիղ եթերի ընթացքում Ստեփանը պատմել է, որ ինքն ու Օլգան խաղաղ ու ընկերական նոտայով են բաժանվել։ «Գուցե փոխվե՞ք զույգերով: Օլյան Պրոխորի (Շալյապին) հետ կլինի, իսկ դու՝ Վիտալինայի։ Վիտալինան ընկած է քո հետեւից, ընկեր։ Նա եթերներում ձգտում է քո ուշադրությունը գրավել»,- կատակելով նշել է Կալաշնիկովան։

Ստեփանն առավել լուրջ է տրամադրված։ Նա նկատել է, որ հնարավոր է Կազաչենկոյին կսազի շփումը Շալյապինի հետ, սակայն հոր նախկին կնոջ հետ իր հարաբերությունները դաժան են։

Ստեփանի խոսքով՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան սխալ վարքագիծ է դրսեւորում. հեռուստատեսությունում իր մասին կոռեկտ է արտահայտվում, սակայն հարցազրույցներում վատ բաներ է ասում, գրում է Radiokp-ն։



© NEWS.am STYLE